Կենսաչափական անձնագրեր 2024 թ.-ին էլ չեն տրամադրվի: Գործադիրն առաջարկել է հերթական անգամ երկարաձգել հին նմուշի անձնագրերը կենսաչափական անձնագրերով փոխարինելու ժամկետը: Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Պատգամավորները, սակայն, դժգոհություններ են ունեցել: Օրենսդիրները հիշեցրել են, որ եկող տարվա հունվարից կենսաչափական անձնագրերը պետք է հասանելի լինեին, նաև իրավապահներին հորդորել են ուսումնասիրել թերացումների պատճառը:
Խորհրդարանի քննարկած և ընդունած նախագծերը՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: