ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենքի նախագիծը պատժից ազատվելու հնարավորություն է տալիս ծառայությունից խուսափած՝ 27 տարին լրացած քաղաքացիներին։ Առհասարակ չծառայելու և չազատազրկվելու համար սահմանված վճարը 15 մլն դրամ է, որը, ըստ պատգամավորի, կուղղվի պայմանագրային զինծառայողների բարձր վարձատրությանը։ ՊՆ-ը դեռ չի հայտնել իր կարծիքը նախագծի վերաբերյալ։
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: