Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն հասարակական կազմակերպությունը` Հայաստանում Լեհաստանի դեսպանատան և Միրոշևսկի կենտրոնի հետ համատեղ, Երևանում կազմակերպել էր Հայ-լեհական փորձագիտական կլոր սեղան՝ նվիրված միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերներին։ Հայաստանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, հույս հայտնել, որ շուտով Հայաստանի համար մուտքի արտոնագրերի ազատականացումը իրականություն կդառնա:
Վիզայի ազատականացման ԵՄ-ի հետ բանակցության մեկնարկին է անդրադարձել նաև արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հայտնել, որ այս հարցում որևէ երկիր չի առարկել: Փոխարտգործնախարարն անդրադարձել է նաև Հայաստանում դիտորդական առաքելությունը ընդլայնելու՝ ԵՄ արտգործնախարարների որոշմանը:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: