Նոյեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանիի հետ։ Այդ մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանը և այս ուղղությամբ առկա ծրագրերին։