Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի նիստին ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցմամբ ներկայացված բոլոր նախագծերը:
Այդ նախագծերի թվում էր նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների համար ՇՄԶ հավաստագրի պարտադիր պահանջը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հետաձգելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որին կողմ քվեարկեցին նիստին ներկա բոլոր պատգամավորները:
Առաջարկվել էր նախագիծը հրատապ համարել և 24 ժամվա ընթացքում հաստատել հատուկ ընթացակարգով: Այդ հարցին ևս պատագամվորները կողմ քվեարկեցին: