Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ, և այդ դիրքորոշումից հետո պատշաճում է այս քաղաքականությունը: Այդ մասին հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀ-ն գնում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցմա՞ն:
«Արդեն քանի տարի շարունակ՝ սկսած 2021 թվականին Հայաստանի սուվերեն տարածքի դեմ հարձակումից հետո ՀԱՊԿ-ին մեր դիմումից և դրան ոչ պատշաճ արձագանքելուց, մենք բազմաթիվ անգամներ արտահայտել ենք մեր դիրորոշումը այդ կառույցի գործունեության վերաբերյալ»,- ասաց Եղոյանը:
Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները միայն մեր խնդիրները չեն: «Մենք բարձրաձայնել ենք կառույցի գործունեության հետ կապված խնդիրները»,- նշեց նա:
Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել ենք, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին, և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: