Այս պահին խոսքը առկա մանդատով դիտորդական առաքելության ընդլայնման մասին է: Անդրադառնալով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը, թե ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը որոշել է ուժեղացնել ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ տարածքում, ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Այսօր աշխարհում այնպիսին է իրավիճակը, որ որևէ պետության անվտանգային ճարտարապետություն կախված չէ 1 կոմպոնենտից, դա կոմպոնենտների համադրություն է, և ԵՄ-ի դիտորդական առաքելությունը մեր անվտանգային ճարտարապետության կոմպոնենտներից մեկն է ու շատ կարևորը, և շատ լավ է, որ իրենք որոշում են կայացրել ընդլայնել այն: Բայց մենք, բնականաբար, այլ կոմպոնենտներ էլ ունենք»,- նշեց Արման Եղոյանը: