Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի առաջին բաժնում ներառված է պարտադիր քննարկման ենթակա 5 հարց: Առաջին բաժնի հարցերն ընդգրկվում են ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում առանց քվեարկության:
Երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն. դրանք հինգն են՝ տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Դրանք ևս ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են առանց քվեարկության, երրորդ բաժնում ընդգրկված հարց չկա:
Որոշ նախագծերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով: Դրանք երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: