Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:
Քննարկվել են կուսակցության Վայոց ձորի տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ Քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։ Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։
Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։