Այս տարվա օգոստոսին Գավառի շոկային դեպքից հետո, երբ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ կինը ստորացնում և խոշտանգում էր իր անչափահաս դստերը՝ բռնության մասնակից դարձնելով նաև մյուս երեխաներին, օպերատիվ շտաբ է ստեղծվել՝ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին կից: Այն արդեն շուրջ 10 նիստ է անցկացրել: Առաջարկում են համայնքներում ունենալ երեխաների իրավունքներով զբաղվող մասնագիտական ստորաբաժանումներ:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: