Իսլանդիայում մի շարք երկրաշարժերից հետո կտրուկ աճել է Ֆագրադալսֆյադլ հրաբխի ժայթքման հավանականությունը։ «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հրաբխի գտնվելու տարածքում հազարավոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել և ամեն վայրկյան հրաբուխը կարող է ժայթքել»,- զգուշացրել են օդերևութաբանները:
Տեղի իշխանությունները կոչ են արել Գրինդավիկ քաղաքի բնակիչներին, որը հրաբխից 8 կիլոմետր է հեռու, որպես նախազգուշական միջոց լքել տները։ Հրաբխի մոտ է գտնվում Կեբլավիկ միջազգային օդանավակայանը։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։