Նոյեմբերի 12-ին Արագածոտնի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 95 խախտում:
Մասնավորապես՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 6, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 5-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Հայտնաբերվել են վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 2, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 6, արտաքին լուսային սարքերի անսարքությամբ՝ 22 և 39 այլ իրավախախտումներ։ Բացի այդ, Արագածոտնի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 1 դեպք, նաև ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել հասարակական վայրում ոչ սթափ վիճակում գտնվող մեկ անձի։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են: