Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահատեխնիկայի մատակարարման մասին հրապարակումներին՝ «խստորեն դատապարտելով» այդ քայլը: Նրա խոսքով՝ «Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ տան տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը»,- նշել է Հաջիզադեն ընդգծելով՝ պետք է վերջապես հասկանալ, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն:
Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել հոկտեմբերի վերջին:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: