Իսրայելական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին այն բանից հետո, երբ «Հըզբոլլահն» այսօր առավոտյան ականանետներ և հակատանկային հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Լիբանանի հետ սահմանին բնակվող իսրայելցիներին կոչ է արվել ապահով տեղում պատսպարվել, քանի որ սահմանային կրակը սաստկացել է:
Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ նշվում է, որ հակամարտության սկզբից ի վեր Իսրայելը 4300 հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ին։ Մարտական գործողությունները Գազայի հատվածում շարունակվում են։ Առավել ինտենսիվ մարտերն ընթանում են Գազայի խոշորագույն «Ալ-Շիֆա» հիվանդանոցի շրջակայքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ զոհերի թիվը այս բուժհաստատության հիվանդների շրջանում գնալով ավելանում է:
Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: