Ադրբեջանը որոշել է Իսրայելից 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում գնել իսրայելական արտադրության Barak MX հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր։ Մի քանի ամիս առաջ Israel Aerospace Industries-ը (IAI) իրականացրել էր Barak MX համակարգերի հաջող ցուցադրություն Ադրբեջանում, հայտնում է Defense Industry Europe-ը։
Իսրայելական արտադրության տարբեր ՀՕՊ համակարգեր Ադրբեջանում օգտագործվում են արդեն մի քանի տարի, սակայն վերջին ցուցադրությանը ներկայացվել է արդիականացված տարբերակը։ Barak MX-ը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգ է, որը նախատեսված է հրթիռների և ավիացիոն սպառնալիքների դեմ պայքարելու համար: Գործում է ինչպես ծովային հարթակներում, այնպես էլ ցամաքում: