Վարդաշենի 4-րդ կարգի վթարայնության հանրակացարաններում ապրող բնակիչների խնդիրը լուծում կստանա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
***
Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի բարեկարգման ծրագիրը:
***
Մայրաքաղաքում շարունակվում են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները: Մաշտոցի, Իսակովի, Ազատության և Գայի պողոտաներում, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցում տնկվել են սոսիներ ու կաղնիներ:
***
Կոնդի վերակառուցման նախագծով կլուծվի բնակիչների սեփականության իրավունքին վերաբերող խնդիրը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: