Սիցիլիայում նորից ժայթքել է Էթնա հրաբուխը, հայտնում է La Sicilia թերթը՝ վկայակոչելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):
Նշվում է, որ հրաբուխը ժայթքել է հարավարևելյան խառնարանում, այն ուղեկցվում է մոխրի արտանետմամբ, ժայթքող սյան բարձրությունը գնահատվում է ծովի մակերևույթից մոտ 4,5 հազար մետր:
Գիտնականները նշում են նաև, որ Էթնայի ժայթքման ներկա փուլը չի ազդում սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանի աշխատանքի վրա։ Էթնան Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխն է, որը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 3300 մետր բարձր։