ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը:
Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական):
Առաջադրանքները կազմում են հանրապետական առարկայական հանձնաժողովները: Առաջադրանքները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տրամադրում է մարզային կրթության վարչություններին օլիմպիադաների անցկացման օրը՝ էլեկտրոնային տարբերակով:
Նշենք, որ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի մարզային փուլն անցկացվում է տեսական և գործնական փուլերով:
Աշակերտների անվանական ցուցակների ձևանմուշները, առաջադրանքները, պատասխանները, արդյունքները և օլիմպադայի վերաբերյալ այլ տեղեկությունները տեղադրվում են www.olymp.am և lib.armedu.am կայքերում: