Այսօր Բրյուսելում տեղի կունենա արտաքին գործերի խորհրդի նիստ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ:
Խորհրդի նիստին մասնակցելու են ԵՄ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։
«Այսօր մենք կենտրոնանալու ենք երեք հարցի վրա՝ Ուկրաինա, իրավիճակը Գազայում, Ադրբեջանում և Հայաստանում»,- ասել է Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները, ինչպես նաև ԵՄ աջակցությունը Երևանին։
Բորելն ասել է, որ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան «Ադրբեջանի կողմից հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սպառնալիքներին»։
Բացի այդ, ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ համայնքը քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին իր կայունության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։