Երևանի մետրոյի մաշված 4 կմ ռելսերը կփոխարինվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ տեղեկացնելով, որ նոր ռելսերն արդեն հասել են Երևան:
«32 անվազույգերի հետ կապված այսօր նույնպես պետք է պայմանագիր կնքենք, որ մատակարարները մատակարարեն»,- ասաց նա:
Ըստ Բաբկեն Սեդրակյանի՝ դրանց տեղադրման աշխատանքները կկատարվեն փուլային տարբերակով, կտևեն մոտ 2 ամիս: