Մարզային կյանքի ակտիվացման մեկ այլ միջոց է մայրաքաղաքի հետ ճանապարհի կրճատումը:
Հայաստանի 16 օդանավակայանից այժմ միայն 3-ն են կանոնավոր գործում: Օդային տրանսպորտն ակտիվացնելու համար Կառավարությունը ներդրողների է փնտրում, սակայն նախ պետք է հասկանալ՝ որքանով այն շահավետ կլինի բիզնեսի համար կամ կա՞ նման պահանջարկ, թե՞ ոչ:
Թե՛ տուրիստական, թե՛ անվտանգային առումով կարևոր հաղորդակցության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին Նիկոլայ Ավետիսյանն է պատմում: