ԼՂ հայերին սեփական տներից վռնդելուց հետո իբր հետ հրավիրող Ադրբեջանն այս շաբաթ Ստեփանակերտում ռազմական շքերթ էր կազմակերպել՝ ցուցադրում էր ռազմավար, հայերի՝ սեփական հողում ապրելու իրավունքը որակում էր անջատողականություն, որը պետք է այլևս տեղ չունենա Ադրբեջանում:
Միջազգային փորձագետները մինչդեռ փաստում են՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն էթնիկ զտում էր, այլ անուն չունի:
Ու Ադրբեջանն իր այդ ծրագիրը կյանքի կոչեց գերտերությունների թեև ոչ խրախուսմամբ, բայց լուռ անգործության պայմաններում:
Հայաստանի պարտականությունն է բոլոր հարթակներում ու բոլոր հնարավորություններն օգտագործելով խոսել ադրբեջանական հանցագործությունների մասին, միջազգային դերակատարների անելիքն է՝ ապացուցել, որ բռնապետությունը չի կարող հաղթել ժոովրդավարությանը:
Առաջարկում ենք դիտել Իրինա Մկրտչյանի և Տաթև Խաչատրյանի ռեպորտաժը: