Ինչպես ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, խաղաղության և հարաբերությունների կարգավորման երեք հիմնական սկզբունքներն Ադրբեջանի հետ համաձայնեցված են:
Ըստ դրանց՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, համապատասխանաբար 29.800 և 86.600 քկմ-ի շրջանակում, Ալմաթիի հռչակագրով իրականացվում է սահմանազատում և կողմերի իրավազորության, ինքնիշխանության հիման վրա բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները:
Սկզբունքների՝ համաձայնեցված լինելու մասին հավաստիացումներ, սակայն, Բաքուն չի շտապում տալ:
Պաշտոնական Երևանը, անկախ Բաքվի ապակառուցողական գործողություններից ու հռետորաբանությունից, տեսակետը չի փոխել՝ խաղաղությունն առաջնահերթություն է համարում, բայց արդյո՞ք այդ խաղաղությունը պետք է ալիևյան ռեժիմին:
Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանն ընդդեմ ադրբեջանական դեստրուկտիվ մոտեցման, Մուշեղ Իսախանյանի անդրադարձը: