Երկրի անվտանգության համար սահմանամերձ բնակավայրերի կենսունակությունը պարտադիր պայման է: Ադրբեջանի հետ սահմանագծի թիկունքն ամրացնելու նպատակով պետությունն օգնում է Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի ու Արարատի մարզի ծայրամասային բնակավայրերում տուն կառուցելիս:
Պետությունը մարում է մայր գումարի մինչև 16 մլն դրամն ու վարկի տոկոսը: Այս պահին նախագծի վրա արդեն մեկ մլրդ դրամից ավելի փող է ծախսվել: Առաջին շահառուները, հավանաբար, եկող տարեսկզբին կտոնեն բնակարանամուտը, բայց այս պահին էլ դեմ չեն հյուրերին: