Էր Ռիադում մեկնարկած Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ համատեղ գագաթնաժողովին ելույթով է հանդես եկել Սաուդյան Արաբիայի թագաժառանգը:
Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նշելով, որ կառույցը երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում և չի կարողանում ճնշում գործադրել Իսրայելի վրա: Նա կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայի հատվածում և ազատ արձակել ՀԱՄԱՍ շարժման գերեվարած պատանդներին:
Ալ Սաուդի խոսքով՝ Սաուդյան Արաբիան խորհրդակցություններ է անցկացնում միջազգային գործընկերների հետ պատերազմը դադարեցնելու համար: Էր Ռիադը նաև դատապարտել է Գազայի հատվածի բնակիչներին բռնի տեղահանելու Իսրայելի փորձերը:
«Պաղեստինի ժողովրդի դեմ հանցագործությունների համար պատասխանատու է օկուպացիոն իշխանությունը»,- ասել է թագաժառանգը:
Մուհամմեդ բեն Սալմանը շեշտել է՝ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը պաղեստինցիների անկախ պետության ստեղծումն է՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով։