Ավարտվեց ՖԻԴԵ-ի աշխարհի արագ շախմատի առաջնության ընտրական մրցաշարը: Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ ՖՎ Էրիկ Գասպարյան՝ 8 միավոր
2-րդ տեղ՝ ՄՎ Վահե Դանիելյան՝ 7 միավոր
3-րդ տեղ՝ ՖՎ Ալեքս Սահակյան՝ 7 միավոր
Վաղը կանցկացվի ՖԻԴԵ-ի աշխարհի կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարը:
Հաջորդ փուլ կանցնեն այն շախմատիստները, ովքեր երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում կզբաղեցնեն առաջին և երկրորդ տեղերը: