Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին չի սասանվել: Երևանը պատրաստ է առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով բրյուսելյան բանակցություններում համաձայնեցված սկզբունքների վրա:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: