Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ:
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: