Կառավարությունը նախատեսում է վերանայել տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկի դրույքաչափերը: Գործող կարգավորմամբ բնապահպանական հարկ վճարում են միայն 5 և ավելի տարի առաջ արտադրված մեքենաների սեփականատերերը: Միջազգային փորձի ուսումնասիրությամբ, սակայն, պարզվում է՝ երկրների մեծամասնությունում բնապահպանական հարկ սահմանված է բոլոր մեքենաների համար, պարզապես գործում են տարբեր սակագներ, կախված մեքենայի տարիքից:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: