Եվրամիության խորհուրդը մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը, երկարացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել են 2019 թվականին՝ կապված Միջերկրական ծովի Արևելյան հատվածում Թուրքիայի չհամակարգված հորատման աշխատանքների հետ։
«Սահմանափակող միջոցները ներառում են մի շարք անձանց ու կազմակերպությունների ակտիվների սառեցում, ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին էլ արգելվում է միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրել ցուցակում հայտնված անձանց»,- ասվում է Բրյուսելում հրապարակված կոմյունիկեում։
Երբ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և մայրցամաքային շելֆում ածխաջրածինների մեծ պաշարներ են հայտնաբերվել, Թուրքիայի ղեկավարությունը վիճարկել է Կիպրոսի սահմանները և հայտարարել, որ Անկարան տարածաշրջանում բնական ռեսուրսների իրավունք ունի:
ԵՄ խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել այդ հորատման կապակցությամբ և նշել, որ Թուրքիան չի պատասխանել այն դադարեցնելու վերաբերյալ ԵՄ-ի բազմաթիվ կոչերին: