Արևմուտքը «սիրաշահում» է Հայաստանին և ցանկանում է նրա հետ բարեկամանալ` ընդդեմ Ռուսաստանի: «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը նախատրամադրվածություն չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ: Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր կուրսը»,- ասել է նա: