Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 76 բուժաշխատող արդեն աշխատում է Հայաստանի բժշկական հաստատություններում: Հայաստանում բուժաշխատողը պարտադիր պետք է ունենա շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր: Լեռնային Ղարաբաղում նման կարգավորում չի եղել, և որպեսզի բուժաշխատողները դուրս չմնան համակարգից, նրանց համար հավաստագիր ունենալու պահանջը կգործի 2025-ից:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան