ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Մալդիվների շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիայի պետնախարար Մուհամեդ Շարիֆին, ով նախագահում էր Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու (APIS) համակարգող կոմիտեի 7-րդ նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղություններն ու իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն կձևավորվի։