Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցի է քանդել՝ այդպիսով խախտելով Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը՝ հայտնում է Caucasus Heritage Watch-ը:
2022 թվականի ամռանը կազմակերպությունը արձանագրել էր Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը։ Ավերվել է նաև 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին: Այնուհետև ադրբեջանական կողմը նույն վայրում շինարարական աշխատանքներ է սկսել:
«2022 թվականին եկեղեցու ավերումը Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի միջանկյալ միջոցի առաջին փաստագրված խախտումն է»,- ասված է կազմակերպության հրապարակման մեջ: Ըստ Caucasus Heritage Watch-ի՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարձագանքի Արդարադատության միջազգային դատարանը իր վճիռների խախտումներին և դրանք քողարկելու փորձերին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: