Ռուսական զորքերը պատրաստ են սկսել Ավդեևկայի վրա հարձակման երրորդ ալիքը, սակայն վատ եղանակը կարող է կանխել ռուսական տեխնիկայի օգտագործումը, ասել է Ավդեևկայի ռազմական վարչակազմի ղեկավարը։
Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ լրացուցիչ ուժերով համալրված ռուսական զորքերը շարունակում են Դոնեցկի մարզի Ավդեևվկա քաղաքը շրջափակելու փորձերը:
Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Անտոն Կոցուկոնն ասել է, որ ռուսական զորքերը 40 հազար պահեստայինների են կենտրոնացրել քաղաքի երեք կողմերում, թեև պարզ չէ, թե նրանցից քանիսն են մասնակցում հարձակողական գործողություններին:
Ուկրաինական զորքերը Ավդեևկան, որը Ռուսաստանի հսկողության տակ գտնվող Դոնեցկ խոշոր քաղաքից 20 կմ է հեռու, համարում են երկրի արևելքում տարածքները հետ գրավելու համար ապագա հարձակումների առանցքային կետ:
Հոկտեմբերի 10-ին ռուսական զորքը սկսել է քաղաքի վրա կատաղի լայնածավալ հարձակումը, սակայն չի կարողացել հասնել զգալի հաջողությունների և կրել է մեծ կորուստներ։