Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ 5.5-ից դարձրել է 7 տոկոս: Հիմնադրամը նաև Հայաստանին մոտ 73 մլն դոլարի վարկի հասանելիության հնարավորություն կտա: Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը նշել է, որ հաշվի են առել մեր երկրում արձանագրվող բարձր տնտեսական աճը, նաև պետության արձագանքը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքներին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան