Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություններ է առաջարկում ուսուցիչների ատեստավորման կարգում: Գործող օրենքով` երկրորդ անգամ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչները կորցնում են աշխատանքը: Որոշվել է ևս մեկ հնարավորություն տալ, որից կօգտվեն նրանք, ովքեր երկրորդ ատեստավորմամբ բարելավել են արդյունքները:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: