Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը: Էլչին Ամիրբեկովը հերթական անգամ պնդել է, թե դրա համար անհրաժեշտ է, որ Երևանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի և վերսկսի աշխատանքը ավելի քան մեկ տարի առաջ Բաքվի ներկայացրած խաղաղության համաձայնագրի նախագծի ուղղությամբ:
Ամիրբեկովը մեղադրել է Հայաստանին խաղաղության գործընթացին՝ իբր ոչ անկեղծ ներգրավվածության և Բաքվի դեմ դիվանագիտական պատերազմ վարելու համար:
Նա նաև հերքել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն և էթնիկ զտումներ անցկացնելու փաստը: