Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատարն այլևս հանքահումքային արտադրանքը չէ: Կառուցվածքային այս փոփոխությունը մասնագետները դրական են համարում: Այս տարվա առաջին ինն ամսվա տվյալով` առաջատար են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու իրերը: Սա վերամշակող արդյունաբերության ոլորտ է, որի համար մեր երկիր նաև հումք է ներկրվում:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: