Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցային գործընթացի նախապատրաստման մասին։
Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ աշխատում են Ուկրաինայի օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու ուղղությամբ, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:
Նա հայտարարել է նաև, որ Կիևը հակահարձակման հստակ ուղղություններ ունի, դանդաղ քայլերով առաջ է գնում երկրի հարավում, արևելքում, Խերսոնի շրջանի մոտակայքում և փորձելու է մարտի դաշտում հաջողություններ գրանցել:
Զելենսկին հավելել է, որ Մերձավոր Արևելքում ողբերգությունը մարտահրավեր է նաև Ուկրաինայի համար: