ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկ Լիբիի նշանակումը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում: Ավելի վաղ նրա թեկնածությունը հաստատել էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։
Մարկ Լիբբին կադրային դիվանագետ է և ունի դեսպանորդ խորհրդականի կոչում: Ի թիվս պետքարտուղարությունում զբաղեցրած պաշտոնների՝ նախկինում ծառայել է որպես առաքելության ղեկավարի տեղակալ և գործերի ժամանակավոր հավատարմատար Եվրոպական միությունում ԱՄՆ ներկայացուցչությունում: Աշխատել է նաև Վարշավայում, Նիկոսիայում և Բաղդադում ԱՄՆ ներկայացուցչություններում։ Տիրապետում է ֆրանսերենի և լեհերենի: