Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ նոյեմբերի 13-14-ը Բրյուսելում կայանալիք նիստի օրակարգում լինելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ փոխանցում է «Արմենպրեսը»:
Ստանոյի խոսքով՝ քննարկումը նախատեսված էր դեռ Լյուքսեմբուրգում կայացած նախորդ նիստին, բայց ժամանակի սղության պատճառով տեղափոխվել է նոյեմբերի 13-14-ի նիստ։