Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից:
Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի Խաղաղության 6-րդ համաժողովին: