Մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի իրավիճակի գնահատման մասով, և Մոսկվան պատրաստ է աջակցել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ հայտարարել է Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքում տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները:
Մանրամասները՝ տեսաշարում: