Նոյեմբերի 11-14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 11-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վրկ, 10-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ի ցերեկը կնվազի՝ 4-6 աստիճանով, 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում՝ նոյեմբերի 10-ի գիշերը, 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը սպասվում է անձրև։