Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ մեր բոլոր գործընկերները, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ, կարող են աջակցել խաղաղության գործընթացին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը:
Հիշեցնենք, որ նա նաև հայտարարել էր, թե Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը: