Նոյեմբերի 7-ին` ժամը 20։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր և հարակից քարե շինության տանիքի փայտե կառուցատարրերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել՝ 23:35-ին: Այրվել են մոտ 500 հակ կուտակած անասնակեր և շինության (մոտ 35 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 5 քմ)։