Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանից դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել մոտ 6 միլիարդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք ու 1.6 միլիարդ դրամ: Նոյեմբերի 8-ի նիստում դատախազը ներկայացրել է, թե ինչպես են գոյացել չհիմնավորված միջոցները: Ղազարյանը կրկին պնդել է, որ կարող է հիմնավորել գումարի ծագումը, միաժամանակ վերահաստատել է հաշտության գնալու իր ցանկությունը:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: