Եվրամիություն-Կանադա գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հետ։ Բորելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրենք համապարփակ քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը։ Բորելը շնորհակալություն է հայտնել Ժոլիին` Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի միանալու և Հաիթիում Կանադայի կարևոր աշխատանքի համար։
Տարածաշրջանային և միջազգային ուշագրավ այլ նորություններ՝ Մերի Ներսիսյանի տեսաշարում: