Մեքենան առանց ապահովագրության վարելու դեպքում վարորդը տուգանվում է 100 հազար դրամ: Սակայն հնարավորություն կա վճարել տուգանքի 25 տոկոսը, եթե վարորդը պայմանագիրը կնքի նույն օրը և պարեկներին այդ մասին իրազեկի 24 ժամվա ընթացքում: Պարզվում է՝ վարորդների համար երբեմն խնդիր է վճարման կտրոնը որևէ պարեկի փոխանցելը, և օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վարորդի վրայից հանել այդ պարտավորությունը:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: